Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ամենահակահիգիենիկ ընտրություններին ընդառաջ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 07,2017 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Մինչեւ ապրիլ դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում մեզ սպասում են նորանկախ Հայաստանի պատմության ամենահակահիգիենիկ ընտրությունները։

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, մեղմ ասած՝ տգեղ է։ Շա՛տ մեղմ ասած։ Սկզբունքայնությունից ու նմանատիպ այլ բարձր արժեքներից խոսող կուսակցություններն ամեն ինչ մոռացած՝ աջուձախ բանակցում են, որպեսզի հասկանան, թե ում հետ կարելի է կցվել-կցմցվել ու խորհրդարան խցկվել, իսկ «փողատերերն» ընդհանրապես երանության մեջ են. նրանք իրենց այնպես են պահում, ասես կուսակցությունները Երեւանյան լճի երկայնքով շարք կանգնած մարմնավաճառներ են, իրենք էլ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով դանդաղ անցնում են ու զննում, թե որի մեջ կարելի է հարմար գներով «ներդրումներ կատարել» ու  հայտնվել խորհրդարանում։ Ու բնականաբար՝ այս դեպքում նույնպես խոսք չկա գաղափարախոսության, սկզբունքայնության ու նմանատիպ այլ «տուֆտա» արժեքների մասին։ Դրա համար էլ առաջիկա ընտրություններում ինչ ասես կտեսնենք. ՀՀԿ-ի ցուցակով անցնող ԲՀԿ-ականներ, ԲՀԿ-ի ցուցակով անցնող ՀՀԿ-ականներ, հաճախորդների հետ դաշինք կազմած սկզբունքայիններ, օլիգարխների հետ դաշինք կազմած լիբերալներ, Ռուսաստանի անունով երդվող արեւմտամետներ, օր ծերության մի փոր հացի համար իրենց բարեմասնությունները ցուցադրող հարյուրամյա կուսակցություններ եւ այլն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: