Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը բիզնեսի համար նոր ինստիտուտ է գործարկում

Փետրվար 09,2017 12:25

Այսօր կառավարության  նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարեւոր գործիք կարող է լինել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Ըստ վարչապետի, այն թույլ է տալիս աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարելու համար ունենալ  բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկել նախընտրած վայրում եւ այլ հատուկ շատ պարզեցված ընթացակարգեր.« Չնայած այդ ուղղությամբ դեռեւս 2016 թվականին ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման հենքը, սակայն մինչեւ այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այդ գործիքը պետք է ակտիվացնել»:

Վարչապետը պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց՝ ֆինանսների եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների հետ համատեղ մեկ ամսում վեր հանել եւ վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, ապա երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728