Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նման ահազանգ չի հասել». Օսկանյանը՝ «Ժառանգության» դժգոհությունների մասին (տեսանյութ)

Փետրվար 09,2017 18:05

 

«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն այսօր կուսակցության երիտասարդական կառույցի համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ հարցին, թե որ փուլում են «Ժառանգության» հետ բանակցությունները: «Լավ, ընթանում են, կարծում եմ՝ «Ժառանգությունն» այս օրերին վերջնական որոշում կկայացնի»,-ասաց նա:

Հարցին, թե «Ժառանգությունը» դժգոհում է, որ ցուցակի բարձր հորիզոնականներում չէ, Օսկանյանն այսպես արձագանքեց. «Ինձ նման ահազանգ չի հասել, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ ընթանում է»:

Թե որքանով է Վարդան Օսկանյանի համար կարեւոր, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ներկայությունն իր դաշինքում, նախկին արտգործնախարարն ասաց. «Ցանկալի է, որ «Ժառանությունն» իր ողջ կազմով մասնակցություն  ունենա` եթե այդպիսի որոշում կայացնեն, բայց դա իրենց որոշելիքն է: Ինձ համար անհատական կարծիքները միշտ էլ հարգելի են, սպասենք վերջնական որոշման»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728