Լրահոս
Օրվա լրահոսը

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Փետրվար 13,2017 20:03

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ,  Գավառի,
Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի
տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը:

Գնդեվազ-Ջերմուկ և Սարավան-Զանգեր ճանապարհներին բուք է,
տեսանելիությունը՝ 30-50մ:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ
ճանապարհը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728