Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեբախտաբար, Ղարաբաղը չի դարձել տարածք, որի շուրջ ՌԴ-ն եւ Արեւմուտքն են մարտնչում». Սերգեյ Մարկեդոնով (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 13:46

«Շփման գծում իրական միջադեպեր են տեղի ունենում, ուստի կոռեկտ չէ ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր հայտարարեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

«Ղարաբաղի դեպքում չենք տեսնում խաղաղապահների: Մի կողմից, դրանք դրական գործոն են եւ կողմերին հետ են պահում սադրանքներից, մյուս կողմից էլ՝ խաղաղապահներն «աբստրակցիաներ» չեն: Երբ ասում ենք՝ հակամարտության խաղաղ լուծում, պետք է հասկանալ՝  ո՞ւմ է այն ձեռնտու: Պետք է հասկանալ նաեւ, որ խաղաղապահների հետեւում կանգնած են այն երկրների ազգային շահերը, որոնք ուղարկել են այդ խաղաղապահներին: Դա խնդիրների այլ հավաքածու է»,-անդրադառնալով շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մտադրության շուրջ քննադատություններին, ասաց Մարկեդոնովը:

Նա ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտությունն, ի տարբերություն այլ հակամարտությունների, չի դարձել այլ երկրների շահերի բախման կետ. «Բարեբախտաբար, կարծում եմ, Ղարաբաղը չի դարձել տարածք, որի շուրջ ՌԴ-ն եւ Արեւմուտքն են մարտնչում»:

Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, բայց պետք չէ մոռանալ,  որ ՌԴ-ն հետաքրքրություն ունի նաեւ Ադրբեջանի հանդեպ. «Մենք էլ մեր հետաքրքրություններն ունենք, ես հասկանում եմ, որ զգացմունքների խնդիր կա»:

Խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման տարբերակների մասին՝ Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ «Մադրիդյան սկզբունքներում» հակասություններ կան, որոնք լուրջ խնդիրների տեղիք են տալիս:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728