Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերվանից մեկնարկած ձնամաքրման, ինչպես նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակման  աշխատանքները շարունակվում են

Փետրվար 15,2017 15:57

Ձյան տեղումներով պայմանավորված՝ արտակարգ ռեժիմով աշխատող «Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ուժերով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են գլխավոր փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:

Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու, աղի ու ավազի խառնուրդով մշակելու գործընթացը կշարունակվի շուրջօրյա:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728