Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատները ցուցակը բերեցին ծաղկեփնջով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 16,2017 18:33

«Ծաղիկները գեղեցկության եւ հաղթանակի խորհրդանիշ են»,- ահա այս բացատրությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բերեց իրենց ցուցակը ԿԸՀ ծաղկեփնջով:

Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ իրենց կարգախոսն է՝ «Մենք կարող ենք»: Իսկ թե ինչ են կարող, նա այսպես պատասխանեց. «Կարող ենք փոխել երկրում տիրող իրավիճակը, կարող ենք պայքարել կոռուպցիայի դեմ, կարող ենք երաշխավորել ՀՀ ինքնիշխանությունը, կարող ենք հաղթել՝ մեր քաղաքացիների հետ միասին»:

Ցուցակը ամբողջական կազմված է 101 անձից, ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, երկրորդ հորիզոնականում՝  Հրանտ Բագրատյանը: 3-րդ տեղում է Ստյոպա Սաֆարյանը, 4-րդ տեղում՝ Անահիտ Բախշյանը, 5-րդում՝ Մասիս Այվազյանը, 6-րդը՝ Անժելա Խաչատրյանը, 7-րդը՝ Արմեն Առաքելյանը, 8-րդը կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, 9-րդը Նարեկ Այվազյանը՝ հայտնի ակտիվիստը, 10-րդը՝ Գագիկ Բաղդասարյանը:

Մենք հրապարակում ենք «Ազատ դեմոկրատների» ցուցակի 50 տեղերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728