Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց չկա. Զանիեր

Փետրվար 19,2017 12:45

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, իսկ տեղերում նկատվում է իրավիճակի վատթարացում: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Վերջին մի քանի օրերին դարձյալ միջադեպեր են գրանցվել: Մեզ շատ է անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում: Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Քննարկումը եղել է դրական, բայց էական առաջընթաց չկա»,- ասել է Զանիերը:

Նա նշել է, որ իրենք պատրաստ են գործարկել բոլոր մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են: «Այն պահին, երբ կստեղծվեն պայմաններ, մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չենք կարող կողմերին փոխարինել որոշումներ կայացնելու գործում»,- ասել է նա:

Զանիերը նշել է, որ առայժմ «առաջընթացը սահմանափակ է», և երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորության, ժամկետների և օրակարգի շուրջ պայմանավորվածություն չկա: «Դա առայժմ արդիական չէ»,- ասել է նա:

Զանիերը նաև նշել է, որ տեղերում նկատվում է իրավիճակի վատթարացում՝ ծանր սպառազինության կիրառմամբ և քաղաքացիական անձանց շրջանում զոհերով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728