Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ աշխարհը առաջ ա գնում, մենք էլ կգնանք». ՄԱՊ-ի Ալիկը՝ ՀՀԿ-ի կարգախոսի եւ իր բողոքների մասին

Մարտ 02,2017 17:46

ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»: Aravot.am-ը Արմավիրում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից՝ ՄԱՊ-ի Ալիկից հետաքրքրվեց՝ նախորդ տարիների տնտեսական անկումը հաշվի առնելով, նաեւ ապրիլյան պատերազմը, անվտանգության լուրջ խնդիրները, ինչպե՞ս է ՀՀԿ-ին հաջողվելու առաջընթաց ապահովել ու անվտանգություն: Նա պատասխանեց. «Անվտանգությունը մեր բոլորի խնդիրն է՝ իմ, քո, այն մարդկանց խնդիրն է, որ ապրում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Առաջընթացն էլ՝ ամբողջ աշխարհը առաջ ա գնում, մենք էլ կգնանք»:

Հիշեցնենք, որ այս ՀՀԿ-ական պատգամավորը հրապարակավ դժգոհում եւ քննադատում էր ԵՏՄ-ն: Մեր հարցին՝ հիմա ձեր դժգոհություններն ուժի մե՞ջ են՝ նա պատասխանեց. «Չէ, բաներ կան, ասեցինք՝ փոխեցին էդքան բողոքելուց հետո: Ինչի մասին բողոքում էի, կամաց-կամաց վերանայեցին եւ փոխեցին: Մեր բողոքները տեղ հասան»:

Հարցին՝ հասարակության մի շերտ կա, նաեւ իշխանության ներկայացուցիչներից շատերը, որ գտնում են՝ մեր հարց լուծողը Ռուսաստանն է, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ Ալեքսան Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, չեմ կիսում: Ամեն հարց մարդն ինքը պիտի լուծի: Մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա»:

Այն, որ իշխանությունները ԵՏՄ մտնելիս սարեր-ձորեր էին խոստանում, ասում էին՝ լայն հնարավորություններ կբացվի մեր առաջ, արդարացվե՞ց դա՝ պատգամավորը պատասխանեց. «Անպայման: Համենայնդեպս, եթե դուք նայեք թվերին, իհարկե, աճը շատ պարզ երեւում է, շա՜տ պարզ: Շատ բաներ հեշտացվել է: Եթե Թուրքիայից դու պոմիդոր ես բերում՝ Ռուսաստանի մեղքը չէ: Ռուսաստանը սահմանը բացել է, որ դու, քո գյուղացին պոմիդոր արտադրի, տանեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031