Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ»

Մարտ 03,2017 15:12

«Մենք առաջնորդվել ենք գաղափարախոսական հենքով, առաջնորդվել ենք նաեւ աշխարհաքաղաքական մոտեցումներով»,- մարտի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նա ներկաներին հիշեցրեց, որ ինքը Ազգային Ժողով է ներկայացրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության դադարեցման վերաբերյալ նախագիծ: Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատների» ցուցակում չկա մեկը, որ չի կիսում այդ դիրքորոշումը. «Մեր ցուցակում չկա մարդ, որ ազատական չէ: Մեզ մոտ զտարյուն գաղափարախոսության վրա է հիմնված, եւ մոտեցումներում, մասնավորապես՝ Հայաստանի զարգացման տեսլականը, որն է Հայաստանի դերը տասը տարի հետո, ինչ հնարավորություններ ենք տեսնում այն ուղեգծով, որի մասին խոսում ենք շատ հստակ է, եւ այստեղ երկրորդ կարծիք չկա»:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ միակ քաղաքական ուժը «Ազատ դեմոկրատներն» են, որոնք առաջնորդում են Հայաստանը դեպի Եվրամիություն: Նա ընդգծեց, որ իրենք ասում են «Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ» . «Ավելին՝ մենք գտնում ենք, որ Հայաստանը ամբողջովին պետք է դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Մենք համարում ենք, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե հնարավորություն է, այլ լուրջ մարտահրավեր, դրա վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը: Այսինքն՝ եթե խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ես միշտ ասում եմ, մենք դեմ չենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, հակառակը՝ մենք գտնում ենք, որ այդ հարաբերությունները շատ վատ վիճակում են, եւ նույնիսկ այդ հարաբերությունները փրկելու կարիք կա: Որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունների ավելի վատ վիճակ չկա, քան քառօրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ռագոզինի այն տխրահռչակ հայտարարությունը, որ Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին զենք մատակարարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031