Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. Պայքարի մեջ ամենաազնիվը Հանրապետականն է

Մարտ 06,2017 17:52

«Ակնհայտ է, որ առաջադրված 9 ուժերից 3-4-ը չեն մտնելու խորհրդարան, առաջին քառյակը հայտնի է, թե մնացած 5-ից ում կհաջողվի՝ կարեւոր չէ»,- մարտի 6-ին «Դեբատ» բանավեճի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, առաջադրված մնացած կուսակցությունները մտածում են՝ «հանկարծ իշխանությունները մեզ չտան, կրակը կընկնենք»: Ըստ նրա, կուսակցությունները մրցակցում են Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու համար:

«Այս պայքարի մեջ թերեւս ամենաազնիվը Հանրապետական կուսակցությունն է, որն ասում է՝ ես իմ արածից ամաչում եմ, դրա համար ես իմ դեմքերը փոխում եմ: Եթե դուք նայեք նկարներին, այնտեղ ո՛չ Ազգային ժողովի նախագահ կա, ո՛չ խոսնակ կա, ո՛չ խմբակցության ղեկավար, ո՛չ էլ Աշոտյանը կա: Հանրապետականն ասում է՝ կներե՛ք, մեզ մոտ լավ չի ստացվել, նոր դեմքեր ենք բերում: Սա ներողության ձեւ է, ես, իհարկե՛, զավեշտով եմ դա ասում: Իհարկե՛, ճիշտ կլիներ ներողություն խնդրել, բայց միայն ներողություն չի խնդրում, ասում է պետք է շարունակեմ»,- ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ մյուս կուսակցությունները եւս նոր անուններով են հանդես գալիս, օրինակ՝ «Հայկական վերածնունդը», «Բարգավաճ Հայաստանը». «Ես համարում եմ, որ պետք չէ սա զավեշտի վերածել, սա նորմալ ընթացք է: Ես իրոք առաջընթաց տեսնում եմ: Ես կարծում եմ՝ հերթական քայլն է մեր պետության կայացման ընթացքում: Եվ վերջում՝ ընտրությունը բաղկացած է երկու մասից՝ ընտրություն եւ քվեարկություն: Ընտրություններին պատրաստված քաղաքական ուժերը մի բան են անտեսել, որ ընտրությունը տեւում է 4 տարի, քվեարկությունն է վերջին երկու ամիսը տեւում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031