Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է ՕՐՕ-ի առաջադրված Ղուկասյանին գրավով ազատ արձակելու դիմումը. «Ազատություն»

Մարտ 06,2017 20:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, կես տարուց ավելի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ չի արձակվի։

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Ղուկասյանի կալանքը գրավով փոխարինելու մասին դիմումը: Դռնփակ նիստը նախատեսված ժամից մոտ երեք ժամ ուշացումով սկսվեց: Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, պարզապես մոռացել էին Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկից դատարան բերել:

Փաստաբանից տեղեկացանք, որ մեկ ժամից ավելի փակ դռների ետևում Անդրիաս Ղուկասյանն իր այս պահանջը հիմնավորել է հանգամանքով, որ որպես պատգամավորության թեկնածու ցանկանում է մասնակցել նախընտրական քարոզարշավին: Ղուկասյանը պնդել է՝ անհեթեթ է ենթադրել, թե այս պայմաններում ինքը կարող է փախուստի դիմել՝ հարվածի տակ դնելով իրեն աջակցող քաղաքական ուժին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ–ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: