Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերի շատ երեխաներ մանկապարտեզ չեն գնում, քանի որ ծնողները գումար չունեն». ՀՎԿ թեկնածու Մարիաննա Ֆրունջյան

Մարտ 09,2017 15:52

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու, հոգեբան Մարիաննա Ֆրունջյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 3-րդ եւ 4-րդ երեխան ունենալիս պետության կողմից միանվագ գումար է ստացել, ինչը ՀՎԿ-ի օրենսդրական նախաձեռնության արդյունքն է: «Ունեմ չորս երեխա, երեքն անվճար են հաճախում մանկապարտեզ: Սա եւս ՀՎԿ-ի նախաձեռնությունն է եղել: Հիմա փորձելու ենք այդ ծրագիրն ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի վերջիններս էլ օգտվեն այդ ծառայություններից: Մարզերում շատ երեխաներ դուրս են մնում կրթական համակարգից, որովհետեւ շատ ընտանիքներ չեն կարող անգամ մանկապարտեզի գումարը վճարել»:

Մարիաննա Ֆրունջյանի փոխանցմամբ, ՀՎԿ-ն իր նախընտրական  ծրագրով առաջարկում է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին տալ հավաստագրեր, որպեսզի այդ ընտանիքների երեխաները դրանցով կարողանան անվճար կրթություն ստանալ: Բանախոսը հիշեցրեց, որ ըստ ՀՎԿ ծրագրի՝ բանակում 18 տարեկանները չպետք է ծառայեն. «Լինելով հոգեբան՝ հասկանում եմ, որ դա շատ մեծ «տրավմա» է այն երիտասարդի համար, որը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում է, մինչդեռ կրթված չէ՝ վճռական որոշումներ կայացնելու հարցում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մարիաննա Ֆրունջյանի սոցցանցի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031