Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմը` Ռապըրթ տէ Նիրոյի հիմնադրուած փառատօնին

Մարտ 11,2017 12:26

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու Մտադրութիւն» (Intent to Destroy) խորագիրով վաւերագրական ֆիլմը, որուն հեղինակն է ամերիկեան հեղինակաւոր «Էմմի» մրցանակի դափնեկիր, յայտնի վաւերագրող Ճօ Պերլինկըր, առաջին անգամ պիտի ցուցադրուի Նիւ Եորքի «Թրայպեքա» (Tribeca FilmFestival) փառատօնին:

«Պերլինկըր՝ «Խոստումը» ֆիլմի նիւթին հիման վրայ, կը պատմէ Հայոց Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան ու անոր ռազմավարական գործընկերներուն մասին», կը յայտնէ 168.am-ը՝ վկայակոչելով ամերիկեան Entertainment Weekly պարբերականը:

Կը նշուի, որ ֆիլմի ցուցադրութենէն ետք տեղի պիտի ունենայ նաեւ քննարկում վաւերագրական ֆիլմի հեղինակին հետ։ Քննարկման պիտի կը մասնակցին նաեւ System of A Down ռոք խումբի երգիչ Սերժ Թանքեան, «Խոստումը» ֆիլմի արտադրող Էրիք Իսրայէլեան եւ «Փուլիցըր» մրցանակի դափնեկիր Փիթըր Պալաքեան:

«Թրայպեքա» փառատօնի հիմը դրուած է 2002ին յայտնի դերասան Ռապըրթ տէ Նիրոյի կողմէ:

Փառատօնը այս տարի պիտի սկսի Ապրիլ 18ին, Նիւ Եորքի մէջ, եւ պիտի տեւէ մինչեւ ամսուան վերջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031