Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 20 օր առաջ. քվեարկությունից է կախված երկուսի սերը (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 14,2017 10:28

1995-ի ընտրությունների ընթացքում իշխանությունը աչք է փակում որոշ թեկնածուների օրինախախտ ճանապարհով առաջադրվելու վրա: 44-րդ ընտրատարածքում ՀՀՇ-ի թեկնածու Իշխան Զաքարյանի պաշտոնաթերթիկում ԿԸՀ-ն հայտնաբերում է հարյուրից ավելի կեղծ ստորագրություններ: Չնայած դրան, Զաքարյանը գրանցվում է որպես թեկնածու: 1995-ի Ընտրական օրենսգրքով առաջադրվելու համար թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացներ մի քանի հարյուր քաղաքացու ստորագրությամբ ընտրաթերթիկներ:

1999-ին Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը դատարանով ուզում է չեղյալ համարել 3-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գագիկ Կոստանյանի գրանցումը: Դա պահանջել էին ոստիկանությունը եւ ընտրատարածքի թեկնածուներից մեկը՝ Լեւոն Եզեկյանը: Դատարանը մերժում է գրանցումը չեղյալ համարելը: Ըստ Կոստանյանի, Եզեկյանի մարդիկ ընտրարշավի օրերին հետապնդել եւ ծեծի են ենթարկել իր որդուն՝ 18-ամյա տղան ուղեղի ցնցումով հիվանդանոցում է :

Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը 1999-ի ընտրություններում թույլ իշխանություն եւ ոչ օրինապահ ժողովուրդ ունենալուն է վերագրում բանակայինների ակտիվացումը խորհրդարանի ընտրություններին: Արցախյան պատերազմից հետո քաղաքականություն մտած հրացանավոր մարդու թեման սոցիոլոգի համար ողբերգություն է։

2003-ին ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը նախագահի ընտրություններին տված ԵԱՀԿ բացասական գնահատականի առիթով ասում է՝ լավ օրենքը լավ ընտրությունների երաշխիք չէ, իսկ 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրից ժողովրդավարություն պահանջելը աբսուրդ է:

Շիրակի մարզ քարոզարշավի մեկնած «Արդարություն» դաշինքի համար անակնկալ չեն հուսահատված մարդկանց բողոքները: Նրանք խոսում են ապրելու պայմանների բացակայությունից: Գյուղացիներն այնքան զայրացած են իշխանություններից, որ ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին խոսելու հերթ չեն տալիս։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031