Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի նախարար հետ

Մարտ 14,2017 19:25

Մարտի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի հետ։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Մինդաուգաս Սինկեվիչյուսին նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան հաջողություններ։ Դեսպանը նշեց, որ 2016 թ․ ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 30%-ով, ինչը վկայում է տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելուն միտված երկկողմ հետաքրքրվածության մասին։

Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրները կարող են բարձր տեխնոլոգիաների, սննդարդյունաբերության, դեղագործության, մետալուրգիայի և զբոսաշրջության բնագավառներում էլ ավելի ընդլայնել համագործակցությունը։

Ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման առնչությամբ, ինպես նաև կարևորվեց նոր բիզնես ֆորումների կազմակերպումը։

Նախարար Սինկեվիչյուսն իր հերթին ընդգծեց, որ առկա է մեծ ներուժ երկկողմ տնտեսական փոխգործակցությունն առավել ակտիվացնելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ տնտեսական ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031