Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը՝ Հայաստանի հետ բարեկամական կապերի մասին

Մարտ 16,2017 18:30

Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարերով եկած բարեկամական կապեր և փոխըմբռնում: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը:

«Հայաստանի հետ մեզ կապում են դարերից եկած բարեկամական և փոխըմբռնման կապեր: Նախօրեին Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես դաշնակիցներ, հուսալի կերպով աջակցում են միմյանց՝ համատեղ առաջ մղելով  եվրասիական ինտեգրման գործընթացները:

Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը էկոնոմիկայում, առևտրում, ներդրումներում, ռազմատեխնիկական ոլորտում: Ընդլայնվում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,-ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031