Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տողանյանն իր հավատարմագրերն հանձնեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Մարտ 16,2017 19:30

Մարտի 16-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ և փոխըմբռնմամբ՝ ավելացնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հանդիպումը վերահաստատել է, որ մեր երկու երկրները որպես դաշնակիցներ վստահորեն սատարում են միմյանց՝ համատեղ ուժերով առաջ մղելով եվրասիական ինտեգրումը։

ՌԴ Նախագահը նաև ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագվառներում։

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031