Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կտեսնի՞ Տավուշի կիսաքանդ ճանապարհները. (Ֆոտոշարք)

Մարտ 16,2017 20:44

Տավուշի մարզի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհը շատ տեղերում կիսաքանդ վիճակում է: Դիլիջան-Իջեւան ճանապարհի որոշ հատվածներում բազմաթիվ փոսեր կան, փոսերը ծածկելու համար լցված հողը անձրեւը քշում-տանում է:

Առավել վատթար վիճակում է 2001-2002 թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված, սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը:

Դրանից հետո 40 տոննանոց «ֆուռերը»  երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 15 տարի առաջ կառուցված ճանապարհի ասֆալտի ծածկը շատ տեղերում քանդվել, ձեւախեղման է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից՝ հայտնվում են հանդիպակաց գոտում, վթարային իրավիճակ է ստեղծվում:

Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը կայցելի Տավուշի մարզ: Վարչապետը կնկատի՞ միջպետական ավտոճանապարհի կիսաքանդ վիճակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031