Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Մենք որեւէ առնչություն չենք ունեցել Տիգրան Տեր-Պետրոսյանի բիզնեսի հետ (Տեսանյութ)

Մարտ 17,2017 14:53

«Ելք» դաշինքի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել էր, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն է դարձել: Մարտի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողները խնդրեցին ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին անդրադառնալ այս հայտարարությանը:

Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ դեպքը նոր չէ, եւ կարծում եմ՝ դրա մասին խոսակցությունը կարող էր ավելի շուտ լինել: Այս առումով դժբախտություն է տեղի ունեցել, որի համար ես էլ սրտանց ցավակցում եմ, որ այդպես է եղել: Այն, ինչ վերաբերում է Տիգրան Տեր-Պետրոսյանի գործունեությանը, որեւէ մեկիս գործը չէ այն առումով, որ մենք որեւէ առնչություն չենք ունեցել բիզնես գործերին, որոնք անհաջողությամբ են ավարտվել, ինչպես իր նախկին գործընկերն է ասում:

Ավելի ազնիվ կլիներ, որ դրա մասին ավելի շուտ խոսեին կամ իրավապահ մարմիններին ավելի շուտ դիմեին եւ իրավապահ մարմինները այդ հարցերը քննարկեին: Հիմա, եթե նախընտրական քարոզչության մեջ օգտագործում են էլի որեւէ խնդիր չկա, որովհետեւ թաքցնելու ոչինչ չունենք: Ես կարող եմ ասել՝ մեզնից որեւէ մեկը՝ որպես Տիգրանին ճանաչող ընկեր, առնչություն չենք ունեցել իր այդ տնտեսական գործունեությանը, բայց մասամբ տեղյակ ենք եղել: Եվ ինչքանով, որ տեղյակ եմ, ինքը փորձել է այդ հարցերը լուծել, ինչը չի լուծել, ինչ կա, ես չեմ կարող ասել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031