Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես լքեց չարաբաստիկ 6-րդ հորիզոնականը

Մարտ 20,2017 00:00

Անգլիայի պրեմյեր լիգայի 29-րդ տուրում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» եւ վերջապես լքեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 52 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Արսենալին»:

Ընդորում, ՄՅՈՒ-ն մրցաշարային աղյուսակում իրենից բարձր գտնվող ակումբներից 1-2 պակաս հանդիպում է անցկացրել առաջնությունում եւ մրցաշրջանը առաջին քառյակում ավարտելու հեռանկարներ է պահպանում: Իսկ քառյակում տեղ զբաղեցնելը Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք է տալիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ manutd.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031