Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը պայքարում է, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի». Արարատ Զուրաբյան

Մարտ 20,2017 16:17

«Այսօր երկրի նախագահի պաշտոնը այնպիսին է դառնում, որ կարծում եմ, առանձնապես կարեւոր էլ չի լինելու, թե ով է ստանձնելու այդ պաշտոնը, որովհետեւ դա զուտ ներկայացուցչական պաշտոն է լինելու»,- այսօր «Հայացք» ակումբում հարցին՝ ո՞վ է լինելու ձեր նախագահի թեկնածուն՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանն այսպես պատասխանեց: Իսկ թե ով կլինի վարչապետի թեկնածուն՝ նա ասաց, որ այս պահին չեն քննարկել, չի կարող ասել:

Նա ասաց, որ պարտադիր չէ, որ դաշինքը գլխավորողը լինի վարչապետի թեկնածուն կամ նախագահի թեկնածուն: Դա թիմը պետք է որոշի:

Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթելու է ընտրություններում: Լրագրողները հարցրեցին՝ այսքան ժամանակ է՝ քաղաքականությունում եք, ինչի՞ց եք ենթադրում, որ ՀՀԿ-ն այդքան հեշտությամբ կարող է ձեզ ու Գագիկ Ծառուկյանին զիջել իշխանությունը, 2008-ին, երբ ԲՀԿ-ի կարիքն այդքան չկար, էլի միացան, կոալիցիա կազմեցին, միասին շամպայն խմեցին, այս դեպքում այդ ի՞նչ կապանքներից եք ազատվել, որ վստահ ասում եք՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հիշեցիք 2008-ը, հիշեք նաեւ 2012-ը, որը դրան հաջորդել է: Հիշեք, որ նույն Գագիկ Ծառուկյանն ուներ լուրջ առաջարկներ մաս կազմելու իշխանությանը եւ ձեւավորելու կոալիցիա, ստանալու բավականին մեծ փաթեթ իշխանության մասի եւ նա հրաժարվեց: Նա պայքարում է, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի»:

Ըստ Արարատ Զուրաբյանի, ՀՀԿ-ն այնքան էլ պարզ կառույց չէ, որ հեշտությամբ որեւէ մեկին իշխանություն զիջի, բայց չպետք է մոռանալ, որ այս աշխարհում այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Նա ասաց, որ եթե հասարակությունը չի հրճվում ՀՀԿ-ով, ուստի եթե ռեալ ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն կզիջի տեղը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031