Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Մանուչարյան. «Ազգային հավաքականում նորամուտիս պահին շատ հպարտ էի»

Մարտ 22,2017 13:20

Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, առանձնահատուկ կապ ունեն Ղազախստանի հետ: Այսօրվանից սկսած՝ ՀՖՖ պաշտոնական կայքը կներկայացնի հարցազրույցներ այդ ֆուտբոլիստների հետ: Սկսում ենք Էդգար Մանուչարյանից:

-Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից:

-Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով:

– Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ:

-Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ:

-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

-Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031