Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանին քննադատելը ոմանց համար կայանալու միջոց է». ՀԱԿ փոխնախագահ (Տեսանյութ)

Մարտ 24,2017 14:19

«Կան քաղաքական գործիչներ եւ ուժեր, որոնք մեզ քննադատելով են ուզում ձայներ հավաքել: Ծառի վրա սնկեր են լինում, որոնք սնվում են ծառի հաշվին…»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի շուրջ քննադատություններին, ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը:

Նրա բնորոշմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելը ոմանց համար կայանալու, ինքնադրսեւորվելու եւ երեւալու միջոց է. «Իսկ մենք աջ եւ ձախ չենք նայելու, որեւէ մեկին չենք քննադատելու: Փոխարենը՝ ունենք հստակ քաղաքական ծրագիր»:

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ «Մադրիդյան  սկզբունքներին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031