Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը  շահագրգռված  է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. պետքարտուղար

Մարտ 28,2017 15:44 Share

Միացյալ Նահանգները շահագրգռված է արցախյան  հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլսերսոնն  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նամակում Թիլերսոնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները  սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, մասնավորապես,  էներգետիկայի ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել