Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ռուստամյան. «Կողքը լինելով, այսօր նախագահի տակից աթոռը հանել ենք» (Տեսանյութ)

Մարտ 28,2017 17:03

«Եթե այս կուսակցությունը 127 տարվա պատմություն ունի եւ դեռ շարունակվում է, մեր կողքի այսօրվա թե՛ դաշինքները, թե՛ կուսակցությունները 127 ամսվա տեւողություն ունենո՞ւմ են»,- մարտի 28-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմինե Ռուստամյանը:

Նա անդրադարձավ ՀՅԴ հասցեին հնչող քննադատություններին, թե իշխող Հանրապետական կուսակցության կողքին են. «Կողքը լինելով, այսօր նախագահի տակից աթոռը հանել ենք: Դե թող մեկը դա աներ. նախագահի տակից աթոռը հանվել է՝ կողքը լինելով»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ելք» դաշինքի պատգամավորական թեկնածու Ալեն Սիմոնյանը, նա պատասխանեց. «Նախագահի տակից աթոռը չեք հանել: Սերժ Սարգսյանին, իշխանությանը ձեռք էր տալիս իշխանությունը շարունակելու մեխանիզմ գտնել: Ձեր կուսակցության դիրքորոշումը, ձեր կուսակցության առաջարկը օգտագործվել է, որ իշխանությունը կարողանա, որովհետեւ ակնհայտ էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ երկիրը ցնցվում էր:

Եվ իշխանությունը ամեն անգամ մազապուրծ է լինում իշխանությունը կորցնելու հարցից, դրա համար որոշեցին հրաժարվել նախագահական կառավարման ձեւից, որպեսզի այս ընտրությունների ձեւով երկարաձգեն ՀՀԿ-ի իշխանությունը: Դուք ձեզ դա մի՛ վերագրեք: Եթե Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը դա պետք չլիներ … ոնց որ պետք չէր արձանագրությունը եւ ձեզ որեւիցե ուշադրություն չէին դարձնում, ոնց որ պետք չի կոռուպցիայի դեմ ձեր բերած կետերից որեւիցե մեկը, որը չի կատարվել: Դուք նախագահի հենարաններից մեկն եք, ո՞նց եք ասում, որ աթոռը տակից քաշեցիք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031