Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում ընտրակաշառք բաժանելու մասին

Մարտ 30,2017 16:53

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել, որ երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները սկսել են ընտրակաշառք բաժանել՝ այցելելով ընտրողների բնակարաններ և առաջարկելով՝ 10.000-ական ՀՀ դրամ: Նման բովանդակությամբ ահազանգեր ստացվել են հիմնականում Արագածոտնի, Լոռու  և Կոտայքի մարզերից:

Ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանում են պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը՝ ի հավաստումն այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի օգտին չի քվեարկել: Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից էլ ահազանգ է ստացվել «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից փաթեթներ բաժանելու մասին, դրանցում ձեռքի ժամացույցներ, շարֆեր, խմիչք և դրամապանակներ են: Համաձայն ահազանգի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Աստղաձոր համայնքներում ընտրակաշառք է բաժանում ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Սիմոն Հակոբյանը:

Հավելենք, որ ահազանգող քաղաքացիները ցանկացել են գաղտնի պահել իրենց ինքնությունը: Նշենք, որ ավելի վաղ newsbook.am լրատվական կայքում ձայնագրություն էր հրապարակվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու նպատակով ցուցակագրում կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Միաժամանակ պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ուժեղացնել օպերատիվ-հետախուզական գործողությունները նման հանցավոր երևույթները կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031