Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՕՐՕ դաշինքն ահազանգում է վերահսկելի քվեարկություն իրականացնելու հնարքի մասին

Ապրիլ 02,2017 07:51

Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում ենք):

Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների եզրերը կտրված է լինելու, որտեղից երեւալու է քվեաթերթիկի եզրային հատվածը, որի վրա էլ փակցվելու են հոլոգրաֆիկ դրոշմանիշները:

ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգից հետո ԿԸՀ-ից այդ քվեաթերթիկները փոխարինվել են նորմալ քվեաթերթիկներով: Արմեն Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ դա հիլիոտինի (կտրող սարքի) անփույթ կիրառման հետեւանք է: Սակայն տարօրինակ է, որ այդ «անփութության» հետեւանքով սեւ գծեր են թողնվել միայն ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա:

Այս հնարքը հնարավոր է որ իշխանությունների կողմից կիրառված լինի նաեւ այլ ընտրատեղամասերում, սակայն ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովականների եւ վստահված անձանց ուշադրությունից վրիպած լինի:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի

տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930