Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինք. բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր

Ապրիլ 02,2017 07:55

ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ՝ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց:

Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ:

ԵԼՔ դաշինքի վստահված անձինք հետևողական են լինելու այս երևույթի նկատմամբ և արձանագրելու են յուրաքանչյուր վերոհիշյալ դեպք: Սույն երևույթը գնահատվելու է որպես ընտրողի ազատ կամաարտահայտման իրավունքի ոտնահարում և համատարած բնույթ կրելու դեպքում՝ ԵԼՔ դաշինքը ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ անվավեր ճանաչելու համար տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները:

«Ելք» դաշինքի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930