Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Կոնգրեսի հետ կոալիցիա կազմելու եւ հետընտրական գործընթացների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 13:39

«Եթե մենք տեսանք՝ մեր ձայնը գողացվել է՝ դա հետընտրական գործընթաց է»,-այսօր այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում:

Aravot.am-ի այն հարցին՝ քանի տոկոս պիտի հավաքեն, որպեսզի հասկանան, որ ձայները չեն գողացել, Փաշինյանը պատասխանեց՝ «Խնդիրը տոկոսը չէ: Մենք ըստ փաստերի պետք է արձանագրենք: Տեղեկատվությունը պետք է ի մի բերենք, ինչ միջադեպեր են եղել»:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ Մալաթիա համայնքում ՀՀԿ վարկանիշային թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի աշխատակիցները տնետուն ընկած կարմիր գրիչներ են բաժանում եւ հորդորում բնակիչներին այդ գրիչներով գնալ ընտրելու, արդյոք Փաշինյանը տեղյա՞կ է, վերջինս պատասխանեց, որ իրենք ահազանգ են ստացել կանաչ գրիչների մասին. «Եթե այդպես է, նշանակում է վերահսկվող քվեարկություն են կազմակերպում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր հարցին՝ արդյոք «Կոնգրեսի» հետ խորհրդարանում կոալիցիա կկազմի՞ «Ելքը», եթե երկու դաշինքներն էլ անցնեն ԱԺ, Փաշինյանը պատասխանը՝  տեսանյութում

Փաշինյանն ասաց, որ իրենց դաշինքի հնարավորությունները ԱԺ-ում հայտնվելու, բարձր է գնահատում:

Իսկ թե ինչ ընտրախախտումներ է արձանագրել «Ելքը»՝ մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930