Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր, վիրավորներ

Ապրիլ 07,2017 18:03

Ստկհոլմի կենտրոնում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ականատեսներին, մի քանի մարդ է զոհվել:

Տեղեկատվության համաձայն՝ գարեջուր տեղափոխող բեռնատարը մխրճվել է առևտրի կենտրոնի շենքի մեջ, որը տեղակայված է Դրոնտնինգատան փողոցի վրա: Ոստիկանությունը չի հստակեցրել վիրավորների քանակը: Տեղի ռադիոկայանը հաղորդում է երեք զոհի մասին:

Ականատեսների խոսքով՝ առևտրի կենտրոնից հարյուրավոր մարդիկ են փախչում: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնական հատվածը: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն կարող է լինել, քննարկվում են նաև այլ տարբերակներ:

Չհաստատված տվյալներով՝ իրավապահ մարմինները հաղորդագրություններ են ստացել պատահարի շրջանում կրակոցների մասին: Ոստիկանություն բնակիչներին կոչ է արել խուսափել քաղաքի կենտրոն այցելությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930