Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեցին 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Ապրիլ 09,2017 18:20

Մեկնարկել են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Ապրիլի 8-9-ը կայացավ Սեղանի թենիսի առաջնությունը: Մասնակցեցին 10 աղջիկների և 12 տղաների հավաքական թիմեր` 14 համալսարաններից։

Թիմային պայքարում մրցանակային տեղերը  գրավեցին.

Աղջիկներ` 1. ՀՖԿՍՊՀ, 2. ԵՊՀ, 3. ԵՊԼՀ

Տղաներ` 1.ՀՖԿՍՊԻ, 2, ՀԱՊՀ, 3. ՎՊՀ

Անհատական պայքարում մրցանակային տեղեր  գրավեցին

Աղջիկներ` 1, Խաչատրյան Մարիամ (ՀՖԿՍՊԻ), 2 Խոջագորյան Դիանա (ՀԱՀ), 3. Վարդանյան Ռուբինա (ՀՖԿՍՊԻ)։

Տղաներ` 1. Էդուարդ Անտոնյան (ՀՖԿՍՊԻ), 2. Կարեն Պապյան (ՀՖԿՍՊԻ), 3. Էրիկ Կոստանյան (ՎՊՀ):

Մրցանակակիրներին շնորհվեցին մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմերին` գավաթներ։

Պարգևատրումը կատարեցին ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր Գոհար Խանզրաթյանը։

Մինչ սեղանի թենիսի առաջնությունը մարտի 27-29-ը հանրապետական շախմատի տանը կայացել էր Արագ շախմատի թիմային մրցաշարը, որում մասնակցություն  էին ունեցել ՀՀ 13 բուհերի 20 թիմեր` 10-ական աղջիկների և տղաների պայքարում։

Մրցաշարի մրցանակակիրներն են

Աղջիկներ` 1. ԵՊՀ, 2. ՃՇՀԱՀ, 3. ՀԱՊՀ

Տղաներ` 1. ՀՌՀ, 2. ԵՊՀ, 3. ՀԱԱՀ:

Պարգևատրումն իրականացրին 2016թ. Աշխարհի և Եվրոպայի համալսարանական առաջնությունների հաղթող, ՀՀ  2017թ. չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը։

ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով 2017 թվականի մարտ-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին անցկացվելու են 10 մարզաձևերի 13 առաջնություններ, որոնց նախնական հայտերով մասնակցություն կունենան Երևանի, մարզերի և Արցախի 22 բուհերի շուրջ 2000 ուսանող-մարզիկներ։

Նշենք, որ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930