Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան»

Ապրիլ 10,2017 15:17

Ձեզ տեսնո՞ւմ եք էլի խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս հարցին պատասխանեց. «Եթե անկեղծ հարց եք տալիս, ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա: Բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայի, որը երրորդ, չորրորդ, հինգերորդ կամ բարձր դասարան է գնացել, մի քիչ որ խորանաք, բոլորն ուզում են թագավոր դառնան եւ նախագահներ»:

Մենք հարցրեցինք՝ ֆեյսբուքում ասում են, որ առանց Գալուստ Սահակյանի այս Ազգային ժողովը Ազգային ժողովի նման չի լինի՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չի կարող այդպիսի բան լինի, որովհետեւ Ազգային ժողովը եւ մեր պետությունը կանգուն է հավերժ: Այդքան մի մեծ բան չի պաշտոն ունենալը կամ չունենալը»:

Թե ով է լինելու նոր ԱԺ-ի նախագահը՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ դեռ չեն քննարկել իրենց մոտ. «Երբ արդեն բոլորը կստանան ժամանակավոր մանդատները, կքննարկվի, նաեւ որոշակի կխոսվի այն մասին, թե նոր ԱԺ-ն ինչեր պիտի կատարի, այդ պահին արդեն պիտի որոշենք, թե ով պիտի լինի ԱԺ նախագահը»:

Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանի անունն է շրջանառվում՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են, ովքեր էլ որ լինեն, մանավանդ նրանք, ովքեր ավելի վաղուց են եկել եւ կան, կարծում եմ, հնարավոր կլինի, ինչու չէ նաեւ՝ Կարեն Կարապետյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930