Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ

Ապրիլ 11,2017 16:24
qreakan

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։

15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։

Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 1-ը՝ Երևանում 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930