Լրահոս
Օրվա լրահոսը

Անպայման դիտեք այն. Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել «Խոստում» ֆիլմին

Ապրիլ 13,2017 11:23

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Նա գրառում է կատարել  Twitter սոցցանցի իր միկրոբլոգում՝ կոչ անելով բոլորին անպայման դիտել այն:
«Այնքան հպարտ եմ #Խոստում ֆիլմով: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,-գրել է Քարդաշյանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին Լոս Անջելեսում: Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք համաշխարհային աստղեր, որոնց թվում են՝ Էլթոն Ջոնը, Ռայան Գոսլինգը, Սիլվեստր Ստալոնեն, Լեոնարդո Դի Կապրիոն և այլք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930