Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը կդառնա Եվրոպական ակադեմիայի տնօրեն

Ապրիլ 15,2017 11:34

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շուտով կդառնա Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տնօրեն: Aravot.am-ը լուրը ճշտեց հենց ակադեմիայից: Այնտեղից հաստատեցին. «Տիկին Հեղինեն մինչեւ մայիսի 18-ը Ազգային ժողովի պատգամավոր է, դրանից հետո կնշանակվի»:

Մեր զանգերին Հեղինե Բիշարյանը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կայքում զետեղված տեղեկատվության Հեղինե Բիշարյանը ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Նա նաեւ մանկավարժական գիտությունների թեկնածու է, անգամ Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղի) իսկական անդամ եւ ակադեմիկոս: Ի դեպ, 2005թ.մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա. Բակունցի անվան մեդալի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930