Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Երզնկյան. «Իսկ ինչո՞վ է դա քաղաքական, որ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ եմ… ես ի՞նչ կապ ունեմ ՀՀԿ-ի հետ». «Հրապարակ»

Ապրիլ 21,2017 10:37

Հարցազրույց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի հետ

– Պարոն Երզնկյան, չնայած ավագանին եւ ավագանու անդամ լինելը քաղաքական պաշտոն չէ, բայց այն, որ քաղաքական կուսակցության կողմից եք առաջադրված, իր մեջ արդեն ունի որոշակի քաղաքական երանգ։

– Իսկ ինչո՞վ է դա քաղաքական, որ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ եմ… ես ի՞նչ կապ ունեմ ՀՀԿ-ի հետ, ես անկուսակցական մարդ եմ եւ ճանաչված մարդ եմ, իրենք էլ, հարգելով իմ վաստակը, ընդգրկել են այդ ցուցակի մեջ։

Ես մի անգամ էլ եմ ասում, եթե ինձ առաջարկեին ուրիշ մի կուսակցությունից, միգուցե այստեղից չառաջադրվեի ու համաձայնեի, որովհետեւ ամենակարեւորն այն չէ, թե ով է քեզ առաջադրում, այլ կարեւորն այն է, որ դու կարողանում ես ինչ-որ բանով՝ թեկուզ շատ քիչ, բայց ազդել իրավիճակի վրա։ Եվ քանի որ բավականին մեծ վաստակ ունեմ, մենակ 31 տարի ղեկավարում եմ էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, 20 տարուց ավել է՝ ղեկավարում եմ Կոնսերվատորիայի ջազի եւ էստրադայի ամբիոնը, կարծում եմ՝ իրավունք ունեմ ինչ-որ մի բան ասել, եւ եթե ինչ-որ մի բան ինձ դուր չգա, ես անպայման ասելու եմ։

– Ապօրինի շինարարությունները, ծառահատումները  դեռ շարունակվում են, չնայած քաղաքապետը պարբերաբար դատապարտում է նման քայլերը, չե՞ք կարծում, որ գուցե պետք է մեկ անգամ խստորեն պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որ նման բաներ այլեւս չկրկնվեն։

– Իհարկե, այդ հարցերը բարձրացվում են, իմ ընկեր Մարտին Վարդազարյանն արդեն հին ավագանի է, եւ ինքն ինձ շատ բաներ պատմում է, թե նիստերին ոնց եւ ինչ են ասում։ Պարզ է, որ այդ հարցերը հնուց եկող հարցեր են եւ այդքան հեշտ չէ կտրել ու լուծել, դա աստիճանաբար է արվում։ Բայց աստիճանաբար արվում է համ էլ նրա համար, որ արդեն տեղ չի մնացել ապօրինի շինություն անելու, մյուս կողմից էլ՝ արդեն տեղ չկա, որ ծառ կտրեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930