Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը` Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին

Ապրիլ 25,2017 18:25

ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, կփոխանցվի Հայաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ստանալով ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հովսեփի Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին վերջինիս կնոջ դիմումը, անմիջապես ընթացք էր տվել՝ նախապատրաստելով Կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման  համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ի պատասխան ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ քաղաք Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 04.08.2014թ. դատավճռով ճանաչվել է քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը, ուստի դատապարտյալի փոխանցման հարցը կքննարկվի վերջինիս ֆինանսական պարտավորությունները վերջնականապես հստակեցնելուց և դրանք կատարելուց հետո:

Հ. Հարությունյանին ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար: Ներկայում Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է և առաջիկայում ակնկալվում  է Հ. Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով:  

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930