Լրահոս
Օրվա լրահոսը

Դեժավյու ՍԴ-ում

Ապրիլ 26,2017 18:54

Ոստիկանության լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանն այսօր Սահմանադրական դատարանում, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ հայտարարեց, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ոստիկանությունը իրականացրել է իր գործառույթները, դիմող կողմն էլ դատարանում որեւէ փաստարկ չի բերել այդ գործառույթները չիրականացնելու վերաբերյալ:

«Փոխարենը հնչում են միայն մերկապարանոց հայտարարություններ: Փաստորեն պատասխանող կողմը եւ մենք`հարակից պատասխանողներս, ստիպված ենք հերքելու ոչ թե ծանրակշիռ ապացույցներ, այլ հնարածին, ցածրորակ, քաղաքական երանգավորումներ ունեցող հայտարարություններ: Բարձր դատարան, ներողություն են խնդրում հնարավոր հուզականության համար, բայց առավել նախընտրելի է նման դատավարական մրցակցության մասնակցել դեժավյուի ծանր զգացողությունների ներքո, ինչպես ասաց Լևոն Զուրաբյանը, քան գիտակցել, թե ինչ ահավոր հետևանքներ կարող է ունենալ դեմագոգիան և իրավական ինֆանտիլիզմը հասարակության վրա, հատկապես երբ դրանք դրսևորվում են այնպիսի բարձր ատյանում, ինչպիսին Սահմանադրական դատարանն է»,- հայտարարեց Հովհաննես Քոչարյանը:

ՍԴ-ում Կոնգրես- ՀԺԿ-ի դիմումի քննությունն այսօր ընդհատվեց: Նիստը կշարունակվի վաղը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930