Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Թոքմաջյան. Հույս ունենք՝ Երևանի դեմքը ինչ-որ չափով կպահպանվի (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 14:54

«Քաղաքը պետք է ծրագիր ունենա, մեր քաղաքը մի քիչ վար ու վերի է զարգանում»,- ապրիլի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Նա որպես օրինակ բերեց Հանրապետության հրապարակը. «Եվ հանկարծ այդ թամանյանական ոչ բարձր շենքերի հետևում հսկայական մի բան է բարձրացել, ծածկել է ամբողջ Արարատ լեռը: Քաղաքաշինարարները, ճարտարապետները բա մի հատ չեն նայո՞ւմ: Հասկանո՞ւմ եք՝ այդ հարմոնիան է կորել, այդ հարմոնիկ զարգացումն է կորել: Ճիշտ է ջանքերի շնորհիվ շատ բան պահպանվեց՝ Արթուր Թարխանյանի օդանավակայանը, կամ ջանքեր գործադրվեցին, որ «Ծածկած շուկայի» գոնե ֆասադը պահպանվի: Շատ բաներ արվեց, և կարծում եմ՝ Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետը, ի զորու է այս ամենը, բայց բաներ կան որ …»:

Նա հույս հայտնեց, որ Երևանի նոր ավագանին ամեն ինչ միաձայն չի ընդունի, հակառակ կարծիքներ էլ կլինեն. «Հույս ունենք, որ որոշ հնություններ կպահպանվեն: Երևանի դեմքը ինչ-որ չափով կպահպանվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930