Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք մարդկանց հետ շփվեմ». Տարոն Մարգարյանը լրագրողների հարցերից խուսափեց (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 03,2017 20:52

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներն այսօր շարունակվեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Լրագրողները պարբերաբար փորձում էին հարցեր ուղղել Տարոն Մարգարյանին, մասնավորապես՝ «կարծիք հայտնեք Ձեր մրցակիցների այն պնդումների շուրջ, թե վերջիններս մեծամասնություն են կազմելու ավագանիում», «պատգամավորական մանդատից հրաժարումն ինչո՞վ է պայմանավորված»:

Տարոն Մարգարյանը, սակայն, հարցերից խուսափում էր՝ ասելով. «Խնդրում եմ՝ թողեք քաղաքացիների հետ շփվեմ, նրանց դարդ ու ցավը լսեմ»:

ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն պատճառաբանեց, թե երեկ արդեն իսկ պատասխանել է  լրագրողների հարցերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031