Լրահոս
Օրվա լրահոսը

Անցել է գրեթէ մէկ տարի, բայց Մինսկի խմբի համանախագահներին մինչ օրս չի յաջողւում կեանքի կոչել վիեննեան ու սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները. «Ասպարեզ»

Մայիս 05,2017 10:40 Share

Ադրբեջանը խաղաղարար գործընթացը դատապարտում է ձախողման:

Ապրիլի 28ին, Մոսկուայում ռուսական կողմի նախաձեռնութեամբ անցաւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հանդիպումից, ի հարկէ, առանձնապէս ակնկալիքներ չկային, Ռուսաստանի ԱԳՆն էլ իր մամլոյ հաղորդագրութեան մէջ այն համեստօրէն անուանեց աշխատանքային հանդիպում, որտեղ շարունակուել էր բանակցային գործընթացի հեռանկարների քննարկումը: Ընդհանուր առմամբ, զարմանալի էլ չէ, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծուած անցած տարուայ ապրիլեան ագրեսիայից յետոյ, որը լուրջ վնաս է հասցրել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դեռեւս չի յաջողւում լիարժէք բանակցային գործընթաց վարել: Ինչպէս յայտնի է, բանակցութիւնների վերսկսման համար կարեւոր նախապայման է հանդիսանում շփման գծում հնարաւոր միջադէպերի հետաքննութեան միջազգային մեխանիզմների ներդրումը, ինչը միջնորդների կողմից նախանշուած է որպէս առաջնահերթութիւն: Այսպէս եւ Մոսկուայում յիշեալ հանդիպմանն ընդգծուեց 2016թ. Մայիսին եւ Յունիսին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը:

Ինչպէս տեսնում ենք, անցել է գրեթէ մէկ տարի, բայց Մինսկի խմբի համանախագահներին մինչ օրս չի յաջողւում կեանքի կոչել վիեննեան ու սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները, որոնք Բաքուի մեղքով գայթակղութեան քար են դարձել: Արդեօք կը յաջողուի՞ այս անգամ: Խիստ կասկածելի է, եթէ միջնորդներն այսուհետ եւս շարունակեն Բաքուին մեղմ յորդորելու ներկայ մարտավարութիւնը: Որովհետեւ առաւել քան ակնյայտ է, որ Բաքուի ռեժիմը շահագրգռուած չէ հետաքննութեան մեխանիզմների ներդրման հարցում, քանի որ դրանցում իրաւացիօրէն խոչընդոտ է տեսնում հակամարտութեան գօտում իրավիճակի ապակայունացման իր քաղաքականութիւնը շարունակելու համար: Միջազգային վերահսկողութեան արդիւնաւէտ մեխանիզմների գործադրումը կտրուկ սահմանափակելու շփման գծում զինուած դիվերսիաներ կազմակերպելու ու հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու Բաքուի հնարաւորութիւնները, ինչպէս դա տեղի է ունենում հիմա: Եւ ադրբեջանական կողմի՝ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հաւատարիմ լինելու մասին փարիսեցիական յայտարարութիւնները հազիւ թէ ունակ են մոլորութեան մէջ գցելու ողջամիտ մարդկանց:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031