Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ-ն ռուս գնդապետ է գլխատել

Մայիս 09,2017 17:04

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հրապարակել են տեսանյութ, որում, իրենց ներկայացմամբ, մահապատժի են ենթարկում ռուս հետախույզի: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում տեղակայված SITE խումբը, որը հետևում է իսլամիստների գործունեությունը համացանցում:

Ռուսերեն հնչող տեսանյութում անապատի ֆոնին երևում է սև հագուստով մի տղամարդ, որը կոչ է անում ռուս գործակալներին հանձնվել: Այնուհետև նա գլխատում է գերուն, որը ներկայացվում է որպես գնդապետ Եվգենի Պետրենկո:

Մահապատժի ենթարկվող տղամարդու ինքնությունն այլ աղբյուրից պարզված չէ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031