Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանին մաղթենք առողջ ընդդիմություն եւ պարկեշտ իշխանություն. «Հրապարակ»

Մայիս 13,2017 10:10

Իմաստն այն է, որ մարդիկ նախընտրական բուռն քարոզչությունից հետո մեկ օր հանգստանան՝ մինչեւ քվեախցիկ մտնելը։ Ծանրութեթեւ անեն, ամփոփեն իրենց լսածն ու տեսածը այս մեկ ամսվա ընթացքում, մոռանան ճնշումները, պահի տակ ծնված էմոցիաները, կենտրոնանան գլխավորի վրա՝ ում ընտրել, որ երկիրը, իսկ տվյալ դեպքում՝ մայրաքաղաքը, շահի։ Որ մեզ արժանի ավագանի ու քաղաքապետ ունենանք։

Այնպիսի ավագանի ու քաղաքապետ, որի համար գլխավոր կլինի Երեւանի եւ երեւանցու շահը։ Այնպիսի իշխանություն, որը ոչ միայն նախընտրական շրջանում գործ կանի ու խոստումներ կտա՝ հանդիպելով իր ընտրողների հետ, այլեւ անընդհատ, ամեն օր։ Այնպիսի իշխանություն, որը ոչ թե պոպուլիզմով, փողով, ճնշումներով ու խաբեությամբ կգրավի ընտրողների սրտերը, այլ ճշմարիտ խոսքով, իրական գործով, պաշտոնը որպես ծառայություն դիտելով։ Եվ անկախ նրանից, թե որ ուժը մեծամասնություն կգրավի Երեւանի ավագանում, որը՝ կդառնա ընդդիմություն, նրանց պետք է միավորի մեկ նպատակ ու տեսլական՝ Երեւանին ծառայելու, Երեւանը գեղեցկացնելու, երեւանցու կյանքը բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու գաղափարը։

Ի վերջո, ցանկացած իշխանություն արագ կայլասերվի, եթե չունենա աչալուրջ ընդդիմություն։ Իսկ ընդդիմությունը կդադարի հասարակության սանիտարի դերը խաղալ, եթե չունենա իր կարծիքը հարգող իշխանություն։ Երեւանին մաղթենք առողջ ընդդիմություն եւ պարկեշտ իշխանություն։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031