Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտառոց ահազանգ չենք ստացել». Մուկուչյանը՝ ընտրախախտումների մասին (Տեսանյութ)

Մայիս 15,2017 13:31

«Քանակական եւ բովանդակային առումներով ընտրախախտումների մասին ահազանգերը աննախադեպ քիչ էին:  Արտառոց ահազանգ մենք չենք ստացել»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված ընտրախախտումներին, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ այլ դիմում-բողոքներ ներկայացնելու համար երկու օր կա:

Մուկուչյանը նաեւ ասաց, որ ԿԸՀ-ն դեռ չի արձանագրել, թե ինչպես են Երեւանի ավագանիում բաշխվելու մանդատները, քանի որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը դեռ ժամանակ կա:

«65 մանդատը բաժանվելու է երեք կուսակցությունների միջեւ»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031