Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 27-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Մայիս 16,2017 16:37

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

Պատասխանատուներին նաև հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, նաև ներգրավել շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին՝ անհրաժեշտության դեպքում բոլորին տրամադրելով համապատասխան պարագաներ: Կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է հետևել, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին և պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031