Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից ազատ կարձակվի. «Ա1+»

Մայիս 17,2017 17:35

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել:   Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին:

Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին՝ նշելով, որ դատարան դիմելու ընթացակարգը չի պահպանվել:  Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:  Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում:

Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031