Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Մայիս 20,2017 10:41 Share
dataxazutyun

14.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված:

Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել  են նյութեր, կատարվել են անհրաժեշտ  անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու  ընտրական իրավունքի  ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության  դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել