Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Տավուշի մարզի խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

Մայիս 25,2017 14:25

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:  Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները:

Խորհրդակցությանը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանգամանորեն ներկայացրել է համայնքների խոշորացման հետ կապված օրենսդրական և կանոնակարգող դաշտի նորությունները, նշելով, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջացած ֆինանսական խնայողությունների հաշվին հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել, և ավելի դյուրին կլինի կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները: Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, մարզպետ Հովիկ Աբովյանը, և ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը պատասխանել են համայնքապետերին հետաքրքրող հարցերին:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031