Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հին նախարարը համահունչ քայլեր է կատարում, իմաստ չկա նրան փոխելու». ՀՀԿ-ական պատգամավոր

Մայիս 25,2017 14:58 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կարեւորը ոչ թե կազմն է, այլ կառավարության ամբողջական քաղաքականությունը: Եթե հին նախարարը նոր ընթացքին համահունչ քայլեր է կատարում, իմաստ չկա նրան փոխելու»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նոր ձեւավորվելիք կառավարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Թե բնակչությունը երբ վերջապես կզգա կառավարության աշխատանքի արդյունքները, Գագիկ Մինասյանի խոսքով. «Խնդիրները հաղթահարելու համար հետեւողականություն եւ ժամանակ է պահանջվում: 1-2 երկու տարի պետք է, որ հասարակության համար արդյունքը տեսանելի լինի»:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանին, պատգամավորի գնահատմամբ՝ վերջինս կազմը մեկ քայլ առաջ է իր կարողություններով. «Բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալն արդարացի չէ: Բոլոր խորհրդարաններում պատգամավորների 35 տոկոսն է կրում աշխատանքի առյուծի բաժինը»:

Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ ՀՀԿ ներսում հակասություններ չեն եղել ու չկան:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: